Որոնել

Լատերանեան քահանայապետական համալսարան Լատերանեան քահանայապետական համալսարան 

Լատերանեան քահանայապետական համալսարանը կը բոլորէ երկուք ու կէս դարը

Ներշնչուելով Ֆրանչիսկոս Պապի ազդակներէն՝ Համալսարանը որոշած է ընդլայնել իր կրթական առաջարկը ևս երկու ոլորտներով՝ պատրաստել խաղաղարարներ և վերապատրաստել հասարակաց տան խնամքի համար պատասխանատուներ․ Ռէկտոր Պուոնոմօ
Ունկնդրէ լուրը

Մարիամ Երեմեան – Վատիկան

Լատերանեան քահանայապետական համալսարանի հիմնադրման 250-ամեակի առթիւ՝ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցաւ Սուրբ Պատարագ՝ Հռոմի Թեմին Քահանայապետին տեղակալ Արքեպիսկոպոս` կարդինալ Անճելօ Տե Տոնաթիսի նախագահութեամբ և Եպիսկոպոսաց Սինոդի գլխաւոր քարտուղար` կարդինալ Մարիօ Կրեքի «վարդապետական ընթերցանութեան» ուղեկցութեամբ։

Պատարագին հետևած է համագումար մը՝ ամբողջ աշխարհէն ժամանած ուսանողներու և տարբեր մասնաճիւղերու դասախօսներու հետ Համալսարանի Մեծ դահլիճէն ներս, որուն ներկայ էր նաև կարդինալ Կրեքը։

Ան իր խօսքին մէջ անդրադարձած է Վատիկանի Տիեզերական երկրորդ Ժողովին, որուն 60-ամեակը կը լրանայ յաջորդ հոկտեմբերի 11-ին, ինչպէս նաև Եկեղեցւոյ սիւնհոդոսականութեանը։

Հասարակաց տան խաղաղութիւնը և հոգատարութիւնը՝ բարձր նպատակ

«250 տարիներու ընթացքին Համալսարանը հասած է իր առջև դրուած բարձր նպատակներուն՝ վերապատրաստման և հետազօտութիւններու առումով, - իր ելոյթի մէջ շեշտած է Լատերանեան քահանայապետական համալսարանի առաջին աշխարհական Ռէկտոր` Փրոֆ Վինչենցօ Պուոնոմոն և շարունակած, - Հասարակաց տան խաղաղութիւնը և պաշտպանութիւնը, մեր մօտ ապագայի նպատակն է»։

Պուոնոմոն ապա բացատրած է, որ Համալսարանը որոշած է ընդլայնել իր կրթական առաջարկը ևս երկու ոլորտներով՝ պատրաստել խաղաղարարներ և վերապատրաստել հասարակաց տան խնամքի համար պատասխանատուներ՝ անոնց ապահովելով անհրաժեշտ գործիքներ, ներառեալ՝ աստուածաբանական և փիլիսոփայական։

Ըստ Փրոֆեսորի՝ այդ նոր սահմանները համահունչ են Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի՝ հասարակաց տան խնամքի ու հոգատարութեան առնչութեամբ ազդակներու հետ և անհրաժեշտ՝ յայտնաբերելու մարդկանց, որոնք կարող են կարևոր ներդրում ունենալ Եկեղեցւոյ և հասարակութեան կեանքին մէջ ։

Յովհաննէս Պօղոս Բ-ի սահմանմամբ «Պապի Համալսարանը» հիմնադրուած է 1773 թուականին Քլեմենթէ ԻԴ Պապի կողմէ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/10/2022, 11:38