Որոնել

2019.10.06 Madonna di Pompei

Մայիսը Տիրամօր հետ. Փոմփէի Տիրամօր տօն

Ո՜վ Մայր, Քո աստուածային Որդուց ողորմութիւն աղերսիր մեզ համար եւ գթութեամբդ շահիր մեղաւորների սրտերը: Նրանք մեր եղբայրներն ու քոյրերն են եւ Քո զաւակները, ովքեր արիւն են արժէնում քաղցր Յիսուսի համար եւ տխրեցնում են Քո շա՜տ զգայուն սիրտը: Ցոյց տուր բոլորին, թէ ինչպիսին ես Դու, ո՜վ խաղաղութեան եւ ներողամտութեան Թագուհի: Ամէն

Այսօր, Մայիսի 8-ին, Փոմփէի Տիրամօր տօնն է։

Փոմփէի Օրհնեալ Տիրամօր Սուրբ Վարդարանի բարեպաշտութիւնը սկսւում է Երանելի Պարթոլօ Լոնկոյի միջոցով, 1875 թուականին։

 

ԱՂՕԹՔ ՊՈՄՊԷԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՐԱՆԻ ԿՈՅՍԻՆ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն։

Ո՜վ յաղթանակների Օգոստափառ Թագուհի, ո՜վ երկնքի ու երկրի Տիրուհի, որի անուանն ի լուր ուրախանում է երկինքը, իսկ դժոխքը՝ դողում: Ո՜վ Վարդարանի փառահեղ Թագուհի, մենք՝ Քո նուիրեալ որդիներս, Քո Պոմպէյի տաճարում հաւաքուածների հետ միասին, այս հանդիսաւոր օրը, հեղում ենք մեր սրտի սէրը, եւ որդիական վստահութեամբ մեր խեղճութիւններն ենք յայտնում քեզ:

Գթութեան գահից, որին բազմած ես, Թագուհի՜, դարձրո՛ւ, ո՜վ Մարիամ, Քո կարեկցող հայեացքը մեզ վրայ, մեր ընտանիքների վրայ, ողջ երկրագնդի եւ մեր Հայաստան աշխարհի վրայ: Խղճա՜յ մեզ այն հոգսերի ու տառապանքների համար, որոնք դառնացնում են մեր կեանքն ու մեր երկիրը: Տե՜ս, ո՜վ Մայրիկ, հոգու եւ մարմնի քանի՜ վտանգներ, որքա՜ն աղէտներ ու տառապանքներ են մեր վրայ յարձակւում:

Ո՜վ Մայր, Քո աստուածային Որդուց ողորմութիւն աղերսիր մեզ համար եւ գթութեամբդ շահիր մեղաւորների սրտերը: Նրանք մեր եղբայրներն ու քոյրերն են եւ Քո զաւակները, ովքեր արիւն են արժէնում քաղցր Յիսուսի համար եւ տխրեցնում են Քո շա՜տ զգայուն սիրտը: Ցոյց տուր բոլորին, թէ ինչպիսին ես Դու, ո՜վ խաղաղութեան եւ ներողամտութեան Թագուհի: Ամէն

Յիսուս, Մարիամ և Հայր Յովսէփ, մենք ազգովին ձեզ ենք յանձնւում։

Պաղատագին խնդրում ենք, մեր ընտանիքներին, հայրենիքին ու Ժողովրդին միութիւն եւ խաղաղութիւն շնորհեցէք։

Հայր մեր/ Ողջո՜յն քեզ Մարիամ, Փառք Հօր․

Յիսուս, Մարիամ և Հայր Յովսէփ, Սիրտս մարմինս եւ հոգիս ձեզ եմ յանձնում։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/05/2024, 07:54