Յունիսը Յիսուսի հետ` Յիսուսի ամենագութ սիրտը
Ամենագութ Սիրտ Յիսուսի, մինչև մահուանս վերջին օրը, կամենում եմ աղօթքս Քեզ ուղղելով կրկնել իւրաքանչիւր շնչիս հետ իմ խնդրանքը՝ Սուրբ Եկեղեցու, և բոլոր ջերմեռանդ հոգիների համար։
Ողորմութեամբ նայիր բոլոր նրանց՝ արդարներին, մեղաւորներին, և մանաւանդ, հոգեվարքի մէջ գտնուողներին և բոլոր մարդկանց, որոնք իրենց երեսները դէպի Քեզ են դարձրել։
Շնորհիր, որ ապարդիւն չկորչի այն աստուածային Արեան անհուն գինը, որ Խաչի վրայ հեղուեց բոլորի փրկութեան համար։
Շնորհիր նաև, յաւիտենական հանգիստը՝ քաւարանի հոգիներին, և մանաւանդ՝ Քո հանդէպ ջերմեռանդ եղողներին։
Մեղաւորներիս համար ողորմութեան դուռ ես, լուսահեղ Սիրտ Յիսուսի:
Բաց պահիր Քո Սրտի դուռը մեր առաջ, շնորհիր, որ Մայր Թագուհին իր բարեխօսութեամբ մեր հոգիները լցնի Քո սիրով:
Հայր Մեր, Ողջոյն Քեզ Մարիամ և Փառք Հօր
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ