Որոնել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ նորանշանակ առաջնորդը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ նորանշանակ առաջնորդը: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ նորանշանակ առաջնորդը:

Ողջունելով Արհ. Տէր Գէորգ Արքեպիսկոպոս Նորատունկեանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհաւորեց վերջինիս եպիսկոպոսական ձեռնադրութեան ու օծման, ինչպէս նաև կաթողիկէ հայ համայնքի առաջնորդի պաշտօնը ստանձնելու առիթով։

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ եկեղեցու նորանշանակ առաջնորդ Արհ. Տէր Գէորգ Արքեպիսկոպոս Նորատունկեանը

Ողջունելով Գէորգ Սրբազանին անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհաւորեց վերջինիս եպիսկոպոսական ձեռնադրութեան ու օծման, ինչպէս նաև կաթողիկէ հայ համայնքի առաջնորդի պաշտօնը ստանձնելու առիթով։ Այս առնչութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնութիւնը բերելով Սրբազան հօրը, մաղթեց Աստուծյ օգնականութիւնն ու առաջնորդութիւնը պատասխանատու առաքելութեան մէջ՝ ի պայծառութիւն Քրիստոսի Սուրբ Եկեղեցւոյ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/09/2024, 09:32