Որոնել

2022.12.01-ATTARIAN-STRUMENTI-3.jpg

Հայկական ժողովրդական երգեր.«Էն սեւ տղեն» պարերգը - Հաղորդաշար (3)

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրողներուն կը ներկայացնենք շարք մը նիւթերու նուիրուած հաղորդումներ: Այսօրուան հաղորդաշարը պատրաստած է Արշակ Ադամեանը եւ նուիրուած է հայկական ժողովրդական երգերուն
Ունկնդրէ հաղորդաշարը

Ծանօթանանք «Յար ջան, օրօրա, շորորա» երգին և անոր եղինակ Սաղաթել Դավթեանին․ Սաղաթել Դավթեանը երգերու ինքնուս հեղինակ է, որ ծնած է Վանի Արճակ գաւառի Խառակոնիս գիւղին մէջ 1909 թուականին:

Եղած է Երուսաղեմի, Համադանի, ապա Իրաքի որբանոցներուն մէջ: 1924 թուականին Չիչերինի անվան նաւով 250 որբերու հետ տեղափոխուած է Հայաստան: Աշխատած է Արարատ գինիի գործարանին մէջ՝ որպէս տակառագործի աշակերտ, այնուհետև՝ սպիրտի արտադրամասի վարիչ:

Սաղաթել Դավթեանը ստեղծած է երգի և պարի իր անսամպլը, փողային նուագախումբ՝ հանդէս գալով որպէս ղեկավար: 1946 թուականին Մոսկվայի մէջ կայացած բանուոր-ծառայողներու ինքնագործ երաժշտական խորեոգրաֆիկ արւեստի մրցոյթին գրաւած է առաջին տեղը:

Արժանացած է աշխատանքային և ստեղծագործական բազմաթիւ պատուագրերու:

Մահացած է Երևանի մէջ 1952 թուականին:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/12/2022, 08:43