Որոնել

0603Echmiyatzin.jpg

Մայր Աթոռը կը դատապարտէ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արդէն իսկ դիմումներ են յղուել Քոյր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպութիւններին` Ադրբեջանի այս անմարդկային գործողութիւններին հակազդելու եւ արցախահայութեան հումանիտար աղէտալի իրավիճակը յաղթահարելու համար:

Խստօրէն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանութիւնների կողմից իրականացուող սադրանքը` բնապահպանական կեղծ պատճառաբանութիւններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի  հետեւանքով վտանգուել են արցախցիների կենսական իրաւունքները` կանգնեցնելով արցախահայութեանը հումանիտար աղէտի առաջ: 

Նմանօրինակ սադրիչ գործողութիւններն ուղղուած են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցոյց են դնում Ադրբեջանի հայատեաց քաղաքականութիւնը: Ստեղծուած կացութիւնն անվիճարկելի է դարձնում այն իրողութիւնը, որ արցախահայութեան անվտանգ կեանքը հնարաւոր չէ Ադրբեջանի կազմում: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արդէն իսկ դիմումներ են յղուել Քոյր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպութիւններին` Ադրբեջանի այս անմարդկային գործողութիւններին հակազդելու եւ արցախահայութեան հումանիտար աղէտալի իրավիճակը յաղթահարելու համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասումն է, որ միջազգային հանրութիւնը համարժէք գնահատականներ կը տայ մարդու իրաւունքների հիմնարար նորմերը ոտնահարող Ադրբեջանի սադրանքներին, որոնք մեծապէս վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղութիւնը եւ կայունութիւնը: 

Յորդորում ենք նաեւ Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ Շէյխ ուլ իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէին, մարդասիրական իր կոչմանը հաւատարիմ,  շօշափելի եւ առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողութիւնները բացառելու համար:

Աղօթում ենք, որ Աստուած Իր աջի հովանու ներքոյ խաղաղ ու անվտանգ պահի Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ` մեր ժողովրդին: 

Աղբիւրը` Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/12/2022, 08:53