Մալթայի Ուխտի ղեկավարը Արցախի մէջ ստեղծուած մարդասիրական իրավիճակի մասին
Վատիկան Նիուզ - Հայկական բաժանմունք
Յունուարի 10-ին Մարթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահ եղբայր Ջոն Դանլեփը ելոյթ ունենալով Մալթայի Ինքնիշխան Ուխտի մօտ հաւատարմագրուած դեսպաններու հետ տարեկան հանդիպմանը, ի միջի այլոց նշած է, «․․․ Մենք խորապէս մտահոգուած ենք Լեռնային Ղարաբաղի մէջ ստեղծուած մարդասիրական իրավիճակով և պէտք է ամէն բան ընենք ապահովելու համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատութիւնը և անվտանգութիւնը։ Մալթայի Ուխտը կը խրախուսէ Հայաստանն ու և Ազրպէյճանը աշխատելու վէճերու խաղաղ կարգաւորման ուղղութեամբ»։
Լուրը կը հաղորդէ Սուրբ Աթոռի Մօտ ՀՀ դեսպանութիւնը աւելցնելով նաեւ տեղեկութիւն մը, որուն մէջ նշուած է, թէ «Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ յարաբերութիւնները հաստատուած են 1998թ,-ին և անոնք պայմանաւորուած են վերջինիս` որպէս ապաքաղաքական և մարդասիրական աջակցութիւն ցուցաբերող միջազգային կառոյցի առանձնաշնորհելութեամբ: Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպան Կարեն Նազարեանը համատեղութեան կարգով նշանակուած է նաև Մալթայի Ուխտի մօտ (պաշտօնական անուանումը՝ Երուսաղէմի Սրբ․ Յովհաննէսի, Հռոտոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ) արտակարգ և լիազօր դեսպան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ