Որոնել

«Տաթեւեր» «Տաթեւեր» 

«Տաթեւեր»ը ներառուել է World Travel Awards 2023ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» մրցանակի թեկնածու

«Տաթեւեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցուել Է «Գինեսի» մրցանիշների գրքում ոչ միայն իր երկարութեան շնորհիւ, որը 5752 մ․ է, այլեւ որպէս աշխարհում այս մասշտաբի միակ կառոյց, որը կառուցուել է ընդամէնը 10 ամսուայ ընթացքում:

«Տաթեւեր» ճոպանուղին կրկին առաջադրուել է զբօսաշրջութեան ոլորտում World Travel Awards 2023 միջազգային հեղինակաւոր մրցոյթի՝ «2023 թուականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անուանակարգում: Նախագիծն արդէն յաղթել է այս անուանակարգը 2021ին։ Այժմ այն մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Ամերիկայի եւ Հարաւային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:

«Տաթեւեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցուել Է «Գինեսի» մրցանիշների գրքում ոչ միայն իր երկարութեան շնորհիւ, որը 5752 մ․ է, այլեւ որպէս աշխարհում այս մասշտաբի միակ կառոյց, որը կառուցուել է ընդամէնը 10 ամսուայ ընթացքում:

2023ի Հոկտեմբերի 16ին «Տաթեւեր» ճոպանուղին նշեց իր գործունէութեան 13րդ տարին։ Ճոպանուղուց օգտուել է աւելի քան 1,300,000 մարդ: Նրա շնորհիւ Հայաստանում իւրաքանչիւր հինգերորդ զբօսաշրջիկ այցելում է Տաթեւ։ «Տաթեւեր» ծրագիրն իրականացւում է Ռուբէն Վարդանեանի եւ Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահոյթ չհետապնդող նախագիծ է, որից ստացուած ողջ հասոյթն ուղղւում է Տաթեւի վանքի վերականգնմանն ու համայնքների զարգացմանը: Ճոպանուղին կառավարւում է Impulse Business Management ընկերութեան կողմից։

 «Տաթեւեր» ճոպանուղու օգտին քուէարկելու համար անհրաժեշտ է՝

 1. Այցելել կայքէջը

 2. Գրանցուել էլեկտրոնային փոստով

 3. Հաստատել ստացուած էլ. հաղորդագրութիւնը

 4. Սեղմել Vote Now կոճակը

 5. Ընտրել World բաժինը

 6. Ընտրել 60րդ տողը՝ World’s Leading Cable Car Ride 2023

 7. Քուէարկել Wings of Tatev, Armenia-ի օգտին։

 Քուէարկութեան վերջնաժամկէտը Նոյեմբերի 17ն է:

(Հաղորդագրութիւնը՝ «Տաթեւեր»էն)

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/10/2023, 08:37