Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալեց Քենթըրպուրրիի Արքեպիսկոպոսին
Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց Անկլիքան Եկեղեցու առաջնորդ, Քենթրրուրրիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնութիւն Ժասթին Ուելպիին։
Ողջունելով Քենթըրպուրրիի արքեպիսկոպոսին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբութիւնը կարևորեց Անկլիքան Եկեղեցւոյ առաջնորդի ուղևորութիւնը տարածաշրջան, ինչը հնարաւորութիւն կընձեռնի ամբողջական պատկերացում կազմելու տիրող իրավիճակի վերաբերեալ և իր նպաստը բերելու մեր ժողովրդի արդար իրաւունքների պաշտպանութեան գործում։
Հանդիպմանը Հայոց Հովուապետն անդրադարձաւ Արցախից բռնի տեղահանուած հայորդիների առջև ծառացած մարտահրաւէրներին, գերիների վերադարձման, Արցախի հոգևոր մշակութային ժառանգութեան պահպանման և Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Նորին Սրբութիւնը մտահոգութեամբ ընդգծեց նաև, որ այսօր էլ շարունակւում է ադրբեջանական ակրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։
Իր խօսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ արձանագրեց, որ երկու Եկեղեցիների միջև առկայ ջերմ յարաբերութիւնները փաստուած են պատմական հարուստ վկայութիւններով՝ հաստատելով նաև, որ Անկլիքան Եկեղեցին դժուարին պահերին եղել է հայ ժողովրդի կողքին։
Քենթըրպուրրիի արքեպիսկոպոս Ժասթին Ուելպին, անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրաւէրներին, իր զուգակցութիւնը բերեց Ամենայն Հայոց Հայրապետին և հաւաստիացրեց, որ հայ ժողովուրդը միայնակ չէ։ Նորին Սրբազնութիւնը, վկայակոչելով հայ ժողովրդի հերոսական անցեալը, ընդգծեց, որ Հայ ժողովուրդի զաւակներն առ Աստուած իրենց հաւատարմութեամբ կկարողանան յաղթահարել բոլոր դժուարութիւններն ու փորձութիւնները։ Քենթրպուրրիի արքեպիսկոպոսը կարևորեց նաև միասնական ջանքերի ներդրումն ի նպաստ տարածաշրջանում խաղաղութեան և կայունութեան հաստման։
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը առանձնազրոյց ունեցաւ Քենթըրպուրրիի արքեպիսկոպոսին հետ:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ