Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Քայ նանա» պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (39)
Ունկնդրէ հաղորդաշարը

«Քայ նանա» պարերգը հարսի և սկեսրոջ երկխօսութիւն է, որտեղ հարսն անդադար պատճառներ է գտնում բողոքելու և վէճ հրահրելու, բայց սկեսուրը հանգիստ ու մեղմօրէն պատասխաններով ձգտում է հաշտութեան։

Կարելի է ենթադրել, որ երիտասարդ ամուսիններն ու տղայի ծնողներն ապրում են նոյն բակի մէջ գտնուող տներում։ Եւ ջահել հարսը սկեսրոջը բողոքում է, թէ նրանց հաւերը եկել, քուջուջ են արել իրենց բթիրի մէջ ու ամբողջովին ցրիւ տուել։ Հիմա, այս ձմեռ օրով մնացած բթիրով էլ ինչքա՞ն կարող է իր թոնիրը վառել։ Բայց սկեսուրը հարսի մեղադրանքին պատասխանում է քաղցրութեամբ, ասելով, որ իր հաւերը նրանց կողմն ընդհանրապէս չեն գնացել։

Դրանից յետոյ հարսը մեղադրում է սկեսրոջ մոզիներին, որոնք իբր մտել են նրա, երևի հաւաքած, բազուկների մէջ ու ոտնատակ տուել։ Հիմա ինքը մոլորուել է, թէ դատարկ մնացած հորի մէջ ի՞նչ է լցնելու։ Բայց սկեսուրը, նոյն քաղցրութեամբ պատասխանում է, թէ ինչպէս կարող էին իր մոզիները մտնել նրա հաւաքած բազուկների մէջ, եթէ դեռ սարից չեն եկել։

Այդպէս, անհաշտ հարսը մեղադրում է նաև սկեսրոջ ոչխարներին, որոնք իբր թե ոտնատակ են տուել իր լոբին․ էլ ինչպէ՞ս այն եփի։ Սկեսուրն այլևս արդարանալու փորձ չի անում, այլ ուղղակի հարցնում է նրան, թԷ ինչ է ուզածը։ Հասկանում է, որ հարսը առիթ է փնտրում վիճելու, բայց ինքը նրա հետ գլուխ դնողը չէ։

Երգը ներկայացուած է «Սասնա ծռեր» անսամբլի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/12/2023, 07:14