Որոնել

Գարեգին Բ Կաթողիկոսն ու արցախցի ընտանիքները Գարեգին Բ Կաթողիկոսն ու արցախցի ընտանիքները 

Մայր Աթոռում կազմակերպուեց ամանորեայ ընթրիք արցախցի ընտանիքների մասնակցութեամբ

Նորին Սրբությունը, բարի և օրհնեալ տարի մաղթելով արցախից բռնի տեղահանուած հայորդիներին ու միաբանութեանը, հայցեց Տիրոջ օգնականութիւնը մեր ժողովուրդի բարօր ու ապահով կեանքի համար։

Դեկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպուել էր միաբանական ընթրիք, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռի հովանու ներքոյ ապաստան  գտած արցախցի ընտանիքները։ 

Երեկոյթին Ամենայն Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն ու օրհնութիւնը բերեց հայրենազրկուած արցախցիներին, յորդորելով ապագայի նկատմամբ լաւատեսութեամբ, զորեղ հաւատքով, անկոտրում կամքով ու յոյսով յաղթահարել իրենց առջև ծառացած մարտահրավէրները և դժուարութիւնները, իրենց զաւակներին դաստիարակել քաջարի ոգով ու հայրենեաց սիրով։

Նորին Սրբությունը, բարի և օրհնեալ տարի մաղթելով արցախից բռնի տեղահանուած հայորդիներին ու միաբանութեանը, հայցեց Տիրոջ օգնականութիւնը մեր ժողովուրդի բարօր ու ապահով կեանքի համար։

Աղբիւրը՝ Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/01/2024, 07:38