Որոնել

2024.02.02 Il Poeta Gostan Zarian

«Մի ազգ, որ ուզում է ապրել, պէտք չէ՛ այլափոխէ իր դէմքը». Այսօր Կոստան Զարեանի ծննդեան օրն է

Վա՜յ այն ազգին, որ իր դէմքը կորցնում է եւ աղաւաղում իր հոգին: Նրան մա՛հ է սպասում:

Այսօր Կոստան Զարեանի ծննդեան տարեդարձն է (2 Փետրուար 1885):

Մեծ ազգերը ողբերգական են:

Մենք՝ հայերս, չարչարուած ենք: Մեծ չենք:

Ողբերգութիւնը զարգանում եւ բխում է ազգերի, ինչպէս նաեւ անհատների, ներքին, հոգեկան մեծ կարելիութիւններից: Ճակատագիրը յաղթելու ներքին անհրաժեշտութիւնից առաջ են գալիս դիցաբանական մեծ պայքարները:

Մենք միշտ զոհ ենք:

Զոհ ենք առարկայական, աննպաստ պայմաններին, արտաքին, տարերային ուժերին, մեզանից անկախ հասունացած դէպքերին:

Ուրիշների յաղթական կամարների առջեւ փռել ենք մեր ցնցոտիները եւ սպասում ենք:

Ի՞նչ: Ո՞ւմ:

- Պատմութիւնը իր ուղիից շեղողներին սոսկալի պատիժներ է պատրաստում:

Վա՜յ այն ազգին, որ իր դէմքը կորցնում է եւ աղաւաղում իր հոգին: Նրան մա՛հ է սպասում:

- Մի ազգ, որ ուզում է ապրել, պէտք չէ՛ այլափոխէ իր դէմքը։

(Կոստան Զարեան, «Անցորդը եւ իր Ճամբան», էջ 222, Երեւան 2010):

Աղբիւրը` Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/02/2024, 07:15