Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Արի տանեմ Արազը» եւ այլ երգեր

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (48)
Ունկնդրէ հաղորդաշարը

Ներկայացնում ենք ժողովրդական չափազանց գեղեցիկ երգերի շարան, որը գրառուել է վերջին տարիներին՝ Հայաստանի հանրապետութեան Շիրակի մարզի գիւղերում։ Այս հանգամանքը ուրախալի է, քանզի ցոյց է տալիս, որ ժողովրդական պարերգերը դեռևս պահպանուած են ժողովրդի կենցաղում։

Սա ծանր և թեթև պարերգերի շարք է։ Առաջին՝ «Արի տանեմ Արազը» աննման երգը կատարել է Սվետլանա Սմբատյանը՝ Շիրակի մարզի Իսահակեան գիւղից, որտեղ այն շատ սիրուած է եղել և կատարուել է տարբեր առիթներով, նաև պարտուն կոչուած հաւաքոյթների ժամանակ, երբ հարսանիքի նախօրեակին հարսի ընկերուհիներն ու երիտասարդ ազգականուհիները հաւաքւում էին և փորձում էին ուրախացնել հարսին, տրամադրութիւն ստեղծել։

Երգում էին հարսի գովքի երգեր և այս պարերգը, որը, իհարկէ, կատարուել են ոչ միայն պարտանը, այլեւ ուրիշ առիթներով։

Յաջորդ՝ «Արտի վրի իզը» պարերգը գրառուել է Թամարա Մանուկյանից՝ Շիրակի մարզի Սպանդարյան գիւղից, որի համար այս երգը եղել է մանկութեան վառ յիշողութիւններից, երբ իր մեծերը երգել են հանդում խոտհարքի ժամանակ։

Շարանը ներկայացուած է Գիւմրիի ժողգործիքների պետական նուագախմբի կատարմամբ։ Մենակատար՝ Կարեն Աթոյան, գեղարուեստական ղեկավար և գլխաւոր դիրիժոր՝ Ջեմմա Քաղցրիկյան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

04/02/2024, 07:45