Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Մեսրոպ Մաշտոցի (V դար) «Յամենայն ժամ» ապաշխարութեան շարական

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (51)
Ունկնդրէ հաղորդաշարը

Մեսրոպ Մաշտոցի (V դար) «Յամենայն ժամ» ապաշխարութեան շարականի սկզբում մեղաւոր մարդը դիմում է Աստծուն, յայտնելով, որ միշտ իր աղաչանքն այս է՝ իր մեղքերից սրբել իրեն: Յաջորդ տողերում ասում է, որ իր յանցանքներից սիրտը զարհուրում է, եւ նա աղաչում է, որ Աստուած թողնի՝ ների իր մեղքերը: Վերջին տողերում ապաշխարողը խնդրում է, որ Աստուած իր արտասուքների առջեւ անտարբեր չմնայ, ների իրեն, քանի որ ինքը պանդուխտ է այս անցաւոր աշխարհում, այսինքն՝ այս կեանքն անցողիկ է, եւ մարդն ուզում է այն միւս՝ յաւիտենական կեանքում յայտնուել՝ թողնուած, ներուած մեղքերով:

Շարականը ներկայացուած է Աննայ Մայիլեանի կատարմամբ:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/02/2024, 07:37