Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորական ուղերձ յղած է Հանրապետութեան տօնի առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորական ուղերձ յղած է Հանրապետութեան տօնի առիթով, որ կը ներկայացնենք ստորեւ․
«Համայն հայութեան հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնութիւնն ու բարեմաղթեցնեն ենք 3ղում աշխարհասփիւռ մեր ժողովրդին՝ Հանրապետութեան տօնի առիթով։
Մայիսեան հերոսամարտերի պատմական իրադարձութիւնները անկիւնաքարային նշանակութիւն ունեցան հայոց պետականութեան վերականգնման՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան ստեղծման և մեր ազգային կեանքի վերազարթօնքի գործում։ Հայոց Ցեղասպանութեան սոսկալի ողբերգութիւնը վերապրած մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարի ելաւ և կերտեց իր փառապանծ յաղթանակները։
Այս օրերին, երբ անվտանգային լրջագոյն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդէմ մեր ազգային կեանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրաւէրների։
Սիրելիներ, Հանրապետութեան տօնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ յանուն հայրենական մեր կեանքում խաղաղութեան հաստատման և արժանապատիւ գոյընթացի, նպատակասլաց յանձնառութեամբ և առ հայրենին սիրով ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղէտների ու փորձութիւնների յաղթահարմանը և հզօր ու անվտանգ մեր պետութեան կերտմանը։ Վանենք մեզանից կործանարար անտարբերութիւնը, փարատենք թշնամութեան ու ատելութեան մթնոլորտը, որպէսզի միասնականութեան յուսարատ ու զօրեղ ոգիով հաստատենք մեր կեանքում ապահովութիւն և խաղաղութիւն։
Աղօթում ենք, որ Երկնաւոր Տէրը պահապան և օգնական լինի մեր ժողովրդին՝ ամուր պահելու աստուածապարգև մեր ազատութիւնն ու անկախ պետականութիւնը և համազգային ներուժով շէն ու բարօր դարձնելու մեր նուիրական հայրենիքը»։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ