Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Մըր տան իտեև» պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (60)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Շատախի հայութիւնից աւանդուած «Մըր տան իտեև» պարերգը։ Սա, հաւանաբար իրար դրացի, մանկութիւնից իրար հետ մտերիմ երիտասարդ տղայի և աղջկայ զուգերգ է, որտեղ նրանք զրուցում են միմեանց հետ՝ իրենց առօրեայում տեղի ունեցածի և իրենց կենցաղի մասին: Երգը մեր առջև պատկերում է գեղեցիկ գիւղական մի տեսարան. կորնկանի արտի առջև գտնւում է գիւղի տներից մէկը, հենց այն, որտեղ ապրում է տղան: Մօտակայքում, չգիտենք՝ քաղցի՞ց, թէ՞ մի ուրիշ բանի պակասութիւնից, խրխնջում են ձիերը, և աղջիկը առաջարկում է՝ լուր տանել տեգերկնկան, թող նա ձեռքը զարկի ծնկանը, որ մոռացել է խնամել կենդանիներին և անհանգիստ շարժումով մատների մէջ խաղացնի ձեռքի մարջանը:

Յաջորդ քառատողում հնչում են պատմական Հայաստանի լեռների անուններ, որոնցով կարող ենք կողմնորոշուել, թէ յատկապէս որտեղ է ծնուել այս երգը: Տղան ու աղջիկը ասում են, որ գարի են ցանել Առնոսասարի և Արտոս լեռան հողերում, իսկ այս լեռները գտնւում են Հայկական Տավրոս լեռնային համակարգում, Շատախ և Մոկս գաւառների սահմանագծին, Վանա լճից հարաւ, իրար դէմ և ունեն գրեթէ նոյն բարձրութիւնը՝ շուրջ 3550 մետր: Վերջում հարևան տղան ու աղջիկը երգում են, որ իրենց արտերից գարին հնձելու են, տանելու և փոխանակելու են խնձորի հետ, որն էլ ամեն մեկն ուղարկելու է իր յարին՝ այսինքն միմեանց:

Պարերգը ներկայացուած է «Շողակն» համոյթի կատարմամբ։ Մենակատարներ՝ Յասմիկ Հարութիւնեան եւ Ալեքսան Հարութիւնեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/06/2024, 08:00