Հայկական ժողովրդական երգեր. Ն. վարդապետ Դանիէլեանի «Այգուն, այգուն» երգը
Ն. վարդապետ Դանիէլեանի «Այգուն, այգուն» երգն արտայայտում է Կիլիկիայի հայոց թագաւորութեան կորստեան ցաւն ու ափսոսանքը:
Երգողը խնդրում է իր Սիսուանի բլբուլին, որ այգաբացին երգի իր խցիկի առջև ու «Կիլիկիա» կանչի: Սիսվան նշանակում է Կիլիկիա, մասնաւորապէս՝ հայկական Կիլիկիա: Ապա նա երգում է, որ ահա, կգայ գարունը, կը փթթեն ծաղիկները դաշտերում ու հովիտների ծոցում, բայց միևնոյնն է, բլբուլը դեռ կողբա Կիլիկիայի կորուստը: Երգում առաջին դէմքից հանդէս եկողին թւում է, թե իր տեսած կարմիր վարդը ներկուել է նախնիների արեամբ, և ցօղի այն կաթիլները, որ կաթում են վարդի թերթերից ու տերևներից, Զապել թագուհու արիւն-արցունքն է:
Եւ դառնացած սրտով երգողը դիմում է բլբուլին խնդրելով այլևս չերգել ու չնորոգել մեր հին վշտերը, քանի որ նրա կարոտի տաղը վէրքեր է բացում մեր սրտերում ու ստիպում կարօտալից անդադար կրկնել. «Կիլիկիա՜»:
Երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Արմենուհի Սեյրանեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ