Որոնել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատուիրակութիւնը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատուիրակութիւնը 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատուիրակութիւնը

Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով հիւրերը իր գնահատանքը բերեց Ռումին Ուղղափառ Եկեղեցուն և Ռումինիայի իշխանութիւններին Հայաստանին ու արցախահայութեանը ցուցաբերուող աջակցութեան համար։

Յուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատուիրակութեան անդամներ Կիպրիան Իոն Լոնիտային և Ջորջ Ալեքսանդրու Լեպադատուին՝ ուղեկցութեամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Յակոբեանի։

Տաթև Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հիւրերին՝ տեղեկացրեց, որ Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատուիրակութեան անդամները Հայաստան են ժամանել բռնի տեղահանուած արցախահայերի համար սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով։

Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով հիւրերին, իր գնահատանքը բերեց Ռումին Ուղղափառ Եկեղեցուն և Ռումինիայի իշխանութիւններին Հայաստանին ու արցախահայութեանը ցուցաբերուող աջակցութեան համար։

Հանդիպմանը Նորին Սրբութիւնն անդրադարձաւ հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրաւէրներին, արցախահայերի սոցիալական, արդար իրաւունքների պաշտպանութեան, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան պահպանման և գերիների վերադարձման խնդիրներին։ Այս առնչութեամբ Հայոց Հովուապետը հիւրերին ներկայացրեց Մայր Աթոռի կողմից արցախահայերի սոցիալական, արդար իրաւունքների պաշտպանութեան, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան պահպանման և գերիների վերադարձման ուղղութեամբ կատարուող աշխատանքները։

Նորին Սրբութիւնը խօսեց նաև երկու երկրների սերտ յարաբերութիւնների մասին՝ գոհունակութեամբ անդրադարձ կատարելով երկու ժողովուրդների միջև առկայ դարաւոր ջերմ կապերին, ինչպէս նաև ռումինահայ համայնքի ներգրաւուածութեանը Ռումինիայի կեանքի տարբեր ոլորտներում և երկրի զարգացման գործընթացին: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը յայտնեց Ռումիանիայի իշխանութիւններին և Ռումին Ուղղափառ Եկեղեցուն ռումինահայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի նկատմամբ դրսևորող հոգատար վերաբերմունքի համար։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր եղբայրական սերն ու բարի մաղթանքները փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին։

Աղբիւրը՝ Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/07/2024, 07:00