Որոնել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուՀՀ-ում Իրաքի Հանրապետութեան դեսպանութեան գործերի ժամանակաւոր հաւատարմատար Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուՀՀ-ում Իրաքի Հանրապետութեան դեսպանութեան գործերի ժամանակաւոր հաւատարմատար 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իրաքի Հանրապետութեան դեսպանութեան գործերի ժամանակաւոր հաւատարմատարին

Նորին Սրբութիւնն իր բարեմաղթանքները բերեց ժամանակաւոր հաւատարմատարին և մաղթեց արդիւնաւոր ծառայութիւն իր առաքելութեան մէջ` կարևորելով երկու պետութիւնների միջև հաստատուած փոխգործակցութիւնը և ժողովուրդների միջև պատմականօրէն ձևաւորած բարեկամական յարաբերութիւնները։

Յուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Իրաքի Հանրապետութեան դեսպանութեան գործերի նորանշանակ ժամանակաւոր հաւատարմատար դոկտոր Ալի Աբդուլկարեմ Ութավիին։

Հանդիպմանը ներկայ էին նաև Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլեանը և թեմի կենտրոնական վարչութեան ատենապետ տիար Կարապետ Գալուստեանը։

Նորին Սրբութիւնն իր բարեմաղթանքները բերեց ժամանակաւոր հաւատարմատարին և մաղթեց արդիւնաւոր ծառայութիւն իր առաքելութեան մէջ` կարևորելով երկու պետութիւնների միջև հաստատուած փոխգործակցութիւնը և ժողովուրդների միջև պատմականօրէն ձևաւորած բարեկամական յարաբերութիւնները։

Խօսելով Իրաքի հայ համայնքի մասին` Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց Իրաքի իշխանութիւններին համայնքի և թեմի նկատմամբ ցուցաբերուող հոգատար վերաբերմունքի համար։

Զրոյցի ընթացքում Հայոց Հովուապետն անդրադարձաւ նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրաւէրներին, ինչպէս նաև արցախահայութեան արդար իրաւունքների պաշտպանութեան, Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեան ու ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրներին։ Այս առնչութեամբ Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ միջազգային հանրութեան միջնորդական և հետևողական ջանքերի շնորհիւ հնարաւոր կլինի տարածաշրջանում խաղաղութիւն ու կայունութիւն հաստատել։

Իր հերթին դոկտոր Ալի Աբդուլկարեմ Ութավին Նորին Սրբութեանը հաւաստիացրեց, որ ամեն ջանք ի գործ կդնի ամրապնդելու և զօրացնելու երկու երկրների համագործակցութիւնը։ ժամանակաւոր հաւատարմատարն անդրադարձ կատարեց նաև Իրաքում իշխանութիւնների կողմից գործադրուող ջանքերին՝ ուղղուած ազգային ու կրօնական փոքրամասնութիւններու համերաշխ գոյակցութեանը և նրանց իրաւունքների պաշտպանութեանը։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/07/2024, 07:50