Հայկական ժողովրդական երգեր. «Անճառին խորան» հոգեւոր երգը
Այսօր ձեր ունկնդրութեանն ենք ներկայացնում Մխիթարեան միաբանութեան հիմնադիր Մխիթար Սեբաստացու «Անճառին խորան» հոգեւոր երգը՝ նուիրուած Տիրամօրը։ Խօսքերի հեղինակն է Հ․ Տալեանը։
Իր այս երգում Սեբաստացին, դիմելով Տիրամօրը, նրան անուանում է խորան՝ Անճառելիի (խօսքերով չնկարագրուողի) և բնակարան (Աստուծոյ) Խօսքի համար: Մարդն արժան չէ չթառամող վարդի նման սրբուհի Մարիամի անունն իսկ տալ իր շուրթերով: Երգի վերջում Սեբաստացին, Մարիամին անուանելով Տալիթա, խնդրում է լոյս տալ իր աչքերին: «Տալիթա»-ն հայոց մէջ գործածական անուն է սկսած ԺԲ դարից՝ Կիլիկեան հայոց թագաւորութեան ժամանակաշրջանից, որը թափանցել է Աւետարանից եւ ունի ասորական ծագում․ նշանակում է «աղջիկ»:
Երգը ներկայացուած է Վարուժաn Մարգարեանի կատարմամբ։ Երգեհոնով նուագակցում է Վաչէ Շառաֆեանը։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ