Այցելութիւն Մխիթարեան Միաբանութեան
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակեանը և Վենետիկում ՀՀ պատուաւոր հիւպատոս Գագիկ Սարուխանեանը 2024թ. հոկտեմբերի 13-ին այցելել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, մասնակցել Սուրբ պատարագին, ինչպէս նաև առանձնազրոյց ունեցել Մխիթարեան Միաբանութեան Հայրերի հետ:
Դեսպանը մեծապէս կարևորել է Մխիթարեան Միաբանութեան բացառիկ դերն ու նշանակութիւնը հայապահպանութեան, հայոց լեզուի, գրականութեան և հայ մշակոյթի զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում հոգևոր Հայրերը ներկայացրել են իրենց գործունէութիւնը, առաջիկայ ծրագրերը և խնդիրները: Երկուստեք կարևորուել է դեսպանութեան և Միաբանութեան համագործակցութեան անհրաժեշտութիւնը համատեղ միջոցառումներ կազմակերպելու, ինչպէս նաև խնդիրների հասցէագրման շուրջ։
Աղբիւրը` Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանութիւն
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ