Որոնել

2023.11.23 Chiesa armena in rovina in Artsakh

Արցախի շարժական մշակութային ժառանգութեան ճակատագիրը անյայտ է, բայց այս հարցը շատ քիչ կը շօշափուի․ Սերգէյ Շահվերդեան

«Թանգարանային հաւաքածուների խնդիրների լուծումը շատ կարեւոր է։ Մենք շատ ենք խօսում անշարժ յուշարձանների մասին, բայց շարժական մշակութային մեր ժառանգութեան ճակատագիրը շատ անյայտ է, եւ այս հարցը շատ քիչ է շօշափւում»,- նշեց ան։ «Ի՞նչ խնդրի ենք մենք բախուել այսօր Հայաստանի Հանրապետութիւնում։

2020 թուականի պատերազմին հետեւանքով Արցախը կորսնցուցած է 18 թանգարան, իսկ 2023 թուականի բռնի տեղահանութենէն ետք՝ 14 թանգարան։ Այս մասին, ըստ «ԱՌԱՒՕՏ»-ի, «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով քննարկման ժամանակ ըսաւ Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերու եւ զբօսաշրջութեան նախկին նախարար Սերգէյ Շահվերդեան։ «Թանգարանային հաւաքածուների խնդիրների լուծումը շատ կարեւոր է։ Մենք շատ ենք խօսում անշարժ յուշարձանների մասին, բայց շարժական մշակութային մեր ժառանգութեան ճակատագիրը շատ անյայտ է, եւ այս հարցը շատ քիչ է շօշափւում»,- նշեց ան։ «Ի՞նչ խնդրի ենք մենք բախուել այսօր Հայաստանի Հանրապետութիւնում։

Ընդհանուր արտաքին քաղաքականութիւնն իր ազդեցութիւնն է թողել մշակութային ժառանգութեան պահպանութեամբ զբաղուող պետական մարմինների վերաբերմունքի վրայ։ Վաղը այս պետական քաղաքականութիւնը կարող է միանգամից փոխուել, եւ պետական մարմիններն իրենց տրամադրութեան տակ չեն ունենալու անհրաժեշտ նիւթեր, որովհետեւ տնային աշխատանք չի կատարուել։ Կը գայ պահ, երբ մեզ անհրաժեշտ են լինելու փաստական տուեալներ, եւ այդ տուեալները մենք չենք ունենալու»,- աւելցուց Շահվերդեան։

Աղբիւրը` Եռագոյն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/10/2024, 08:12