Որոնել

Լուքսամպուրկ Լուքսամպուրկ 

Պաքուի մէջ պահուող հայ գերիներու մասին հայօգուտ բանաձեւ

Զեկոյցով պատգամաւորների պալատն Ադրբեջանից նաև պահանջում է անյապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկուած բոլոր անձանց։

Լուքսամպուրկի Պատգամաւորների պալատը բանաձև է ընդունել, որտեղ հաշուի առնելով մի շարք հանգամանքներ, դատապարտում է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կիրառուող պատժամիջոցները, որոնք ուղղուած են պատգամաւորների և քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների խօսքի ազատութեան դէմ։

Զեկոյցով պատգամաւորների պալատն Ադրբեջանից նաև պահանջում է անյապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկուած բոլոր անձանց։

Ստորեւ կը ներկայացնենք Զեկոյցը ամբողջութեամբ

«Պատգամաւորների պալատը հաշուի առնելով՝

- Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից 2024թ․ հունարի 24-ին ընդունուած 2527 բանաձևը՝ ՝ ընդգծելով այդ լիազօրութիւնների օրինականութեան և համապատասխանութեան վերաբերեալ բարձրացուած մտահոգութիւնները,

- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան կողմից 2024թ․ օգոստոսի 26-ին ընդունուած որոշումը՝ ԵԽԽՎ 76 պատգամաւորներին, ներառեալ լյուքսեմբուրգցի պատգամավորներ Օկտավի Մոդերին և Իվ Կրուխտենին, հայտարարել որպես անցանկալի անձ «persona non grata»,

- Լուքսամպուրկի և Եւրոպայի Խորհրդի 13 անդամ պետութիւնների համատեղ խիստ դատապարտումը՝ ուղղուած ժողովրդավարական ճանապարհով ընտրուած պատգամաւորների նկատմամբ կիրառուող այդ միջոցառմանը և դրա չեղարկման վերաբերեալ յստակ կոչին,

- ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան եզրակացութիւնները, որոնք նշում են, որ 2024թ․ փետրուարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական արտահերթ ընտրութիւնները տեղի են ունեցել սահմանափակ և քննադատական ձայների ճնշման միջավայրում՝ առանց էական քաղաքական այլընտրանքների,

- Եւրոպական խորհրդարանի 2024թ ․հոկտեմբերի 24-ի բանաձևը, որը մատնանշում է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից քաղաքացիական հասարակութեան, ակտիվիստների, քաղաքական ընդդիմադիրների և անկախ լրատուամիջոցների դէմ ճնշումների ուժեղացումը՝ ստեղծելով վախի մթնոլորտ,

- Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկոյցները, ըստ որոնց, մօտ 300 մարդ ներկայումս անօրինական կերպով բանտարկուած է Ադրբեջանում՝ քաղաքական պատճառներով,

Յիշեցնում է

- նախկինում ընդունուած բանաձևերը Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ,

- բաց երկխօսութեան կարևորութիւնը քաղաքացիական հասարակութեան և հասարակական կազմակերպութիւնների հետ՝ նրանց գործունէութեան ազատութիւնն ապահովելու նպատակով,

դատապարտում է

- Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կիրառուող պատժամիջոցները, որոնք ուղղուած են պատգամաւորների և քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների խօսքի ազատութեան դէմ,

- քաղաքացիական հասարակութեան, լրագրողների և այլ քննադատների դէմ ուղղուած կամայական բանտարկութիւնները,

պահանջում է

- անյապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկուած բոլոր անձանց,

- վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարական ճանապարհով ընտրուած ներկայացուցիչների ազատ տեղաշարժը, յանձնարարում է

- Պատգամաւորների պալատի նախագահին այս տեքստը պաշտօնապէս փոխանցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին՝ որպէս խորհրդարանական երկխօսութեան և դիւանագիտութեան յանձնառութեան նշան,

- Լուքսամպուրկի պատուիրակութեանը ԵԽԽՎ-ում ներկայացնել արտակարգ քննարկման առաջարկ՝ 2024 թուականի նոյեմբերի 28-29-ին կայանալիք նիստում,

- Լուքսամպուրկի պատգամաւորներին օգտագործել խորհրդարանական դիւանագիտութեան բոլոր հնարաւորութիւնները՝ աջակցելու անկախ քաղաքացիական հասարակութեանը և խաղաղ հաւաքների իրավունքին,

վերստին հաստատում է

- իր յանձնառութիւնը պաշտպանելու ժողովրդավարութիւնը, օրէնքի գերակայութիւնն ու մարդու իրաւունքները՝ դրանք դնելով Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ յարաբերութիւնների կենտրոնում»:

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/11/2024, 08:15