Հայկական ժողովրդական երգեր. «Աւարայրի դաշտը» (կամ «Քաջ Վարդան»)
Այսօր ներկայացնում ենք աշուղ Ջիվանու «Աւարայրի դաշտը» (կամ «Քաջ Վարդան») երգը: Նրանում աշուղը գովերգում է 451 թուականի մայիսի 26-ին Աւարայրի դաշտում նահատակուած Վարդանի հայրենանուէր սխրանքը՝ յանուն հայրենիքի, և քրիստոնեայ հաւատքին զոհաբերած կեանքը, երբ կարմիր ներկուեց Աւարայրի դաշտը: Ջիվանին երգում է, որ Վարդան սպարապետը թողեց բարի յիշատակ ու լաւ օրինակ հետագայ սերունդների համար:
Յիրաւի, Վարդան Մամիկոնեանի կերպարը դարեր շարունակ սերունդների դաստիարակութեան գործում եղաւ այն կերպարը, որին ձգտեցին հասնել ու նմանուել շատ-շատերը։
Երգը ներկայացնում ենք Հայաստանի Գուսանական և ժողովրդական երգի անսամբլի կատարմամբ։ Երգում է Էդուարդ Բեգլարյանը։ Գեղարուեստական ղեկավար՝ Ռուբէն Ալթունեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ