Որոնել

2024.12.23 Tappeto armeno tessuto dalle orfanelle armene

Լիբանանեան Ղազիր շրջանին մէջ հայ որբուկներու գործած գորգը նուէր՝ Մատենադարանին

Յատկանշական է, որ ուղիղ 99 տարի առաջ՝ 1925 դեկտեմբերի 4-ին, նմանատիպ մի գորգ՝ գործուած Ղազիր հայ որբուհիներու կողմից նուիրաբերուել է ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին(1923-1929)։ Գորգի հակառակ կողմում գրուած էր․ “Պատրաստուած է հայ աղջիկների կողմից Սիրիայի Ղազիր քաղաքում գտնուող Մերձաւոր Արևելքի նպաստամատոյցի որբանոցում և ներկայացուել որպէս «Ոսկէ Կանոն»-ի երախտագիտութեան նշան նախագահ Քուլիջին”

2024 թ․ դեկտեմբերին Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը ստացաւ արժէքաւոր նուիրատուութիւն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիներու գործած գորգը, որը գործուել է 1920-ական թթ․։ ուվիրատուն բանասիրութեան դոկտոր, փրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախօս Վահրամ Շեմասեանն է։ Նա գորգը ձեռք է բերել էլետրոնային աճուրդից։

Գորգը բուսածաղկային յօրինուածքով է, երիզուած հինգ գօտով, որի գեղազարդման համակարգում օգտագործուած են Սպահանի դպրոցի աւանդոյթները։ Այն գործուել է Մերձաւոր Արևելքի ամերիկեան որբանոցում 1923 թ․ ստեղծուած գորգագործական ֆաբրիկայում, որտեղ շուրջ վեց տարիների ընթացքում` (1923-1929) ստեղծվել է ավելի քան 3200 գորգ։ Ֆաբրիկայի ստեղծման նախաձեռնողը շվեյցարացի միսիոներ, Ղազիրի իգական որբանոցի տնօրէն Յակոբ Քյունցլերն է, որն իր հայանպաստ գործունէութեան համար արժանացել է «Հայ որբերի հայր» կոչմանը, նրան իր որբուհիները դիմում էին «պապա»։ Ֆաբրիկայի աշխատանքները ղեկավարում էր ուրֆացի Յովհաննէս Թաշճեանը։

Յատկանշական է, որ ուղիղ 99 տարի առաջ՝ 1925 դեկտեմբերի 4-ին, նմանատիպ մի գորգ՝ գործուած Ղազիր հայ որբուհիներու կողմից նուիրաբերուել է ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին(1923-1929)։ Գորգի հակառակ կողմում գրված էր․ “Պատրաստուած է հայ աղջիկների կողմից Սիրիայի Ղազիր քաղաքում գտնուող Մերձաւոր Արևելքի նպաստամատոյցի որբանոցում և ներկայացուել որպես «Ոսկէ Կանոն»-ի երախտագիտութեան նշան նախագահ Քուլիջին” ( “Made by Armenian girls in the Ghazir, Syria, orphanage of the Near East Relief and presented as Golden Rule token of appreciation to president Coolidge”).

Թանգարանի ստեղծումից ի վեր ՀՑԹԻ-ի հաւաքածուի մէջ գտնւում են նաև տարբեր երկրների նուիրատուների կողմից ստացուած Ղազիրի որբանոցի սանուհիներին առնչուող այլ թանգարանային առարկաներ, օրինակ’ լիբանանահայ բժիշկ Հրայր-Մկրտիչ Սրապյանից ստացուած նամանտիպ գորգը՝ գործուած որբուհիներու կողմից (2017), Արշակ Դավիդյանից ստացուած Վերժին Ակոջանյանի Ղազիրի որբանոցի բաղնիքի գոտկաշորը (2013), Բրունո Թադևոսյանի կողմից՝ Նոյեմզար Ջիվելեկյանի գորգագործի վկայականը:

Աղբիւրը` Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/12/2024, 07:45