2021.06.12 Sacro Cuore di Gesu, opera di Pompeo Batoni, Chiesa del Gesu a Roma

Յունիսը Յիսուսի հետ` Սիրտ իմ Յիսուսի, մի թող ինձ ճանապարհի եզրին:

Ես, Քո օգնութիւնը կհայցեմ ներկայ կարիքներուս մէջ և ինձ ճնշող տառապանքները կը յանձնեմ Քո զօրութեանդ, իմաստութեանդ ու բարութեանդ։
Ունկնդրէ աղօթքը

Ամենասիրելի ու երկրպագելի Սիրտ իմ Յիսուսի, որ ողորմութեան ովկիանոս ես, Քո օգնութիւնը կհայցեմ ներկայ կարիքներուս մէջ և ինձ ճնշող տառապանքները կը յանձնեմ Քո զօրութեանդ,  իմաստութեանդ ու բարութեանդ։ 

Կկորչեմ այս աշխարհի տուած տառապանքների մէջ, եթէ ինձ մերժես: Կհանգչեմ քամիների առաջն ընկած մոմի պէս, որ ուզում է իր փոքրիկ կրակը միացնել Քո  Սրտում բոցկլտացող հրեղէն կրակների հետ ու յաւիտեան լոյս տալ Քեզ համար: 

Հոգիս տկար է Քեզ հասնելու համար, Սիրտ իմ Յիսուսի, մի թող ինձ ճանապարհի եզրին:

Սրբուհի Կոյս Աստուածածին, ավելացրու իմ սէրը, իմ յոյսն ու հաւատը, որպէսզի նրանց օգնութեամբ հասնեմ ու փարուեմ Որդուդ Սուրբ Սրտին: Թող Նրա Սիրտը բարիքներ հեղի մեզ համար և թող դառնայ իմ ու ընտանիքիս ուղեցոյցն ու պաշտպանը:

 Հայր Մեր, Ողջոյն Քեզ Մարիամ և Փառք Հօր

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/06/2024, 09:41