Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գերագույն հոգևոր խորհրդի ժողովը 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսուեց գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին ողջունեց և իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները: 

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի  հոգևորական և աշխարհական անդամներին ողջունեց և իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծեց, որ այսօրվանից մեկնարկում է նաև Միաբանական համագումարը, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում են համախմբվել Հայաստանի ու Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։ 

ԳՀԽ ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և Արցախին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը, Մայր Տաճարի վերանորոգմանը, Մյուռոնօրհնության արարողությանը և հարակից այլ միջոցառումների կազմակեպմանը, հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, իչնպես նաև նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։

Ժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 8-ը։

Աղբիւրը՝ Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/06/2023, 08:00