Հայկական ժողովրդական երգեր. «Անթառամ ծաղիկ» շարականը
Սուրբ Ծննդեան հինգերորդ օրը յիշատակւում է Աւետման, Ծննդեան և Մկրտութեան տօները, Տեառնընդառաջի և Սուրբ Աստուածածնի վերափոխման տօները: Ինչպէս տեսնում ենք, այս բոլոր դրուագներում գործուն դեր ունի հենց Տիրամայրը:
Շարականագիր Խորենացին, միմեանց հիւսելով Սուրբ Կոյսին գովաբանող խօսքերն ու գեղեցիկ մեղեդին, նրան համեմատում է անթառամ ծաղկի հետ, որը ժամանակի ընթացքում երբեք չի խամրում ու թօշնում: Նա ոչ մի մեղքի համար չդատապարտուած շառաւիղ է, որի արմատն ընձիւղուել է Եսայու մարգարէութեան գրքից. չէ՞ որ մեծ մարգարէն Քրիստոսի ծննդից դեռ 700 տարի առաջ կանխատեսել էր, որ «ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուէլ» (Ես. 7, 14), որը նշանակում է «Աստուած մեզ հետ»:
Շարականը, որը տարուայ մէջ երգւում է երկու անգամ` Սուրբ Ծննդեան հինգերորդ օրը և Վերափոխման տօնին` որպէս Ճաշու շարական, այստեղ ներկայացուած է Իզաբել Բայրակդարյանի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ