2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Բլբուլն էկեր» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (46)
Ունկնդրէ հաղորդաշարը

Պատմութեան ընթացքում Հայաստանը բազմիցս ենթարկուել է բարբարոս ցեղերի արշաւանքներին ու ասպատակութիւնը, որի պատճառով հայութիւնը պարբերաբար կորցրել է իր տուն ու տեղը, ապրուստի միջոցները և ստիպուած է եղել մեկնել պանդխտութեան՝ հոգալու համար իր ու իր ընտանիքի կարիքները։ Գիտենք նաև, որ յաճախ պատանիներն էին մեկնում պանդխտութեան, որտեղ վաստակած դրամով հոգացել են իրենց հարսանիքի ծախսերը։ Եւ պանդխտութեան դառնութիւններն ու ծանրութիւնը պատճառ են դարձել պանդխտութեան բազմաթիւ սրտառուչ ու յուզիչ երգերի ստեղծման, որոնցից մեկն էլ այս մեկն է, որ կոչւում է «Բլբուլն էկեր»։ Սա պանդխտութեան երգի կատարեալ նմուշ է, որը պահանջում է կատարողական վարպետութիւն։ Սիրելին մեկնել է պանդխտութեան, նրանից լուր կամ նամակ չկայ, կողակիցը մենակ է մնացել՝ ինքն իր ցաւի ու տառապանքի հետ։

Երգը ներկայացուած է «Նուբար» անսամպլի կատարմամբ։ Գեղարուեստական ղեկավար՝ Լուսինէ Նազարեան։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/01/2024, 07:26