Ամենայն Հայոց Կաթողիկոսn ու կարդինալ Գլաուտիօ Կուճերոթին Ամենայն Հայոց Կաթողիկոսn ու կարդինալ Գլաուտիօ Կուճերոթին 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կարդինալ Գլաուտիօ Կուճերոթին

Արևելեան Կաթողիկէ եկեղեցիներու քահանայապետական գրասենեակի նախագահ Կարդինալ Գլաուտիօ Կուճերոթին Հայաստան ժամանել է Վեհափառ Հայրապետի հրաւէրով:
Ունկնդրէ լուրը

Փետրուարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելեան Կաթողիկէ եկեղեցիներու քահանայապետական գրասենեակի նախագահ կարդինալ Գլաուտիօ Կուճերոթին ով Հայաստան է ժամանել Վեհափառ Հայրապետի հրաւէրով:

Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ վերյիշեց վերջինիս ծառայութեան տարիները Հայաստանում իբրև Պապական նուիրակ և Մայր Աթոռի հանդէպ մշտապէս դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը։ Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը յայտնեց կարդինալ Գլաուտիօ Կուճերոթիին հայագիտութեանը բերած նրա աւանդի համար։

Հայոց Հայրապետը գոհունակութեամբ անդրադարձաւ Հայաստանեայց Առաքելական և Հռոմի Կաթողիկէ Եկեղեցիների միջև առկայ եղբայրական գործակցութեանը, ապա իր մտահոգութիւնները ներկայացրեց կարդինալ Գլաուտիօ Կուճերոթիին տարածաշրջանում ստեղծուած բարդ իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրաւէրների վերաբերեալ:

Հանդիպմանը քննարկուեցին նաև Մերձաւոր Արևելքում քրիստոնէական համայնքների կեանքին առնչուող խնդիրներ: Կարևորուեց Քրիստոնէական Եկեղեցիների ջանքերի մէկտեղումը՝ ի խնդիր մարդկութեան կեանքում խաղաղութեան ու համերաշխութեան հաստատման:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Ֆրանչիսկոս Պապին փոխանցեց իր եղբայրական բարեմաղթանքները։

Աղբիւրը՝ Արեւելք

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/02/2024, 09:00