2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Ծով կենցաղոյս» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (54)
Ունկնդրէ հաղորդաշարը

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալէկոծէ

Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ,

Նաւապետ բարի, լե՛ր անձին իմոյ ապաւէն:

Առաջին տողը թարգմանաբար կհնչի այսպէս. «Կեանքիս ծովը միշտ ալեկոծում է ինձ»: Ապա՝ «Թշնամին փոթորկուած ալիքներ է իմ դէմ բարձրացնում»:

Թշնամին այստեղ սատանան է:

Վերջին տողը՝ «Բարի նաւապետ եղիր ապաւեն իմ անձին»: Բարի նաւապետ ասելով նկատի ունի Աստծուն: Ուրեմն. սա այսպէս ենք հասկանում՝ թշնամին, այսինքն սատանան, իր գայթակղութիւններով միշտ ալեկոծում է մարդու հոգին, կեանքի ընթացքում մարդու դէմ բարձրանում են բազմաթիւ փոթորկուած ալիքներ, այսինքն դէպի մեղքը հրապուրող գայթակղութիւններ, որոնց յաղթահարման համար մարդկային այդ մեղքերով փոթորկուող կեանք – ծովում միակ ապաւէնը, առաջնորդը՝ Նաւապետ Աստուած է, ում էլ դիմում է Մաշտոցը՝ սեփական մեղքերի ծանրութիւնից տառապելով:

Շարականը ներկայացուած է Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ։ Գործիքավորումը՝ Վահան Արծրունու։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/03/2024, 07:39