2020.04.21 Mausoleo genocidio armeno

«Զօրեան» Հիմնարկը ոգեկոչում է Ապրիլի 24ը` վերահաստատելով ցեղասպանութեան կրթութեան կարեւորութիւնը

Յաշուի առնելով ներկայիս ճգնաժամային իրավիճակը ողջ աշխարհում, ներառեալ Ուկրաինայում, Իսրայէլ-Գազայում եւ Արցախում (Լեռնային Ղարաբաղ)` Զօրեան հիմնարկի ակադեմիական խորհրդի անդամ եւ Ցեղասպանագիտութեան միջազգային հանդէսի (Genocide Studies International) խմբագիր դոկտոր Ջենիֆեր Ռիչը ամսագրի վերջին համարում գրել է․ «Հոլոքոստի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ ԶԲԱՂՈՒՈՂ 126 ԳԻՏԱԶՕՏՆԵՐ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԸ ԵՒ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ ՅՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼ ԱՅՆ»:

Ապրիլը լինելով ցեղասպանութեան իրազեկմանը նուիրուած ամիս` կարեւոր է, որ հէնց այս ժամանակ ընդգծուի ցեղասպանութեան մասին կրթութեան արդիականութիւնը եւ նախապաշարմունքների եւ բռնութեան դէմ պայքարելու կարեւոր անհրաժեշտութիւնը այսօրուայ աշխարհում:

Այսօր թուրքական լրատուամիջոցներում հարց է բարձրացուել. «Հարց` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը վերջերս խուսափեց գործածել «ցեղասպանութիւն» եզրոյթը` խօսելով 1915 թուականի իրադարձութիւնների մասին, նա պարզապէս ասաց` «Մեծ աղէտ»: Սա մեկնաբանուեց որպէս նրան իշխանութեան բերած ընտրողների դիրքորոշման արտացոլում, տարածաշրջանում յարաբերութիւնների կարգաւորման պահանջ: Նոյն Փաշինեանը քննադատել է նաեւ Արարատ լեռը պետական զինանշանում ներառելու փաստը` ասելով, որ այն գտնւում է Թուրքիայի սահմաններում: Ի՞նչ կարծիքի էք ի շահ խաղաղութեան ցուցաբերուող նման կեցուածքի վերաբերեալ…»:

Զօրեան հիմնարկը ցանկանում է պատասխանել այդ հարցին: Եւ այսպէս 2000 թուականի Մարտի 7ին Հոլոքոստի (հրեաներու Ողջակիզման) ուսումնասիրութեամբ զբաղուող 126 գիտնականներ, համալսարանական ամբիոնների վարիչներ եւ Հոլոքոստի ուսումնասիրութեամբ զբաղուող կենտրոնների տնօրէններ յայտարարութիւնն արեցին, եւ նրանց կոչը յայտնուեց «Նիւ Եորք Թայմզ» թերթի 2000 թուականի Յունիսի 9ի համարում:

Հաշուի առնելով ներկայիս ճգնաժամային իրավիճակը ողջ աշխարհում, ներառեալ Ուկրաինայում, Իսրայէլ-Գազայում եւ Արցախում (Լեռնային Ղարաբաղ)` Զօրեան հիմնարկի ակադեմիական խորհրդի անդամ եւ Ցեղասպանագիտութեան միջազգային հանդէսի (Genocide Studies International) խմբագիր դոկտոր Ջենիֆեր Ռիչը ամսագրի վերջին համարում գրել է․ «Հոլոքոստի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ ԶԲԱՂՈՒՈՂ 126 ԳԻՏԱԶՕՏՆԵՐ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԸ ԵՒ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ ՅՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼ ԱՅՆ»:

2000 թ. Մարտի 3ից 7ը Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Սուրբ Ջոզեֆի համալսարանում «Հոլոքոստի ուսումնասիրութեան եւ Եկեղեցիների համագումար» երեսուներորդ ամէնամեայ գիտաժողովի մասնակիցներ, թուով հարիւր քսանվեց մարդ, այդ թւում Հոլոքոստի ուսումնասիրութեամբ զբաղուող գիտնականներ, հետազօտողներ, համալսարանական ամբիոնների վարիչներ եւ տարբեր կենտրոնների տնօրէններ ստորագրել են յայտարարութիւն` հաստատելով, որ Առաջին Աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնը անվիճելի, անհերքելի պատմական փաստ է եւ, հետեւաբար, կոչ են անում արեւմտեան ժողովրդավարական երկրների կառավարութիւններին ճանաչել այն որպէս այդպիսին:

«(Այս հրապարակման պահին) իմ հեռուստացոյցով եթեր է հեռարձակւում Իսրայէլի եւ «Համաս»ի միջեւ անլուծելի հակամարտութիւնը, բնիկ հայերի բռնի տեղահանումը Արցախից, Ուկրաինայում շարունակուող պատերազմը: Բռնութեան իմաստը հասկանալու համար անհրաժեշտ է կամրջել ներկան եւ անցեալը: Ցեղասպանագէտները, մարդու իրաւունքների ուսումնասիրութեամբ զբաղուող գործիչները, քաղաքականութիւն մշակողները եւ քաղաքական գործիչները պէտք է  աւելի լայնահոհ լինեն եւ դուրս գան կարծրատիպային մտածողութեան շրջանակներից: Մենք հակուած ենք ցեղասպանագիտութեան ոլորտը դիտարկել որպէս անցեալում արմատացած, որպէս պատմաբաններին պատկանող ոլորտ: Ահաւասիկ, Ցեղասպանագիտութեան միջազգային հանդէսի այս համարը վառ լոյս է սփռում այն ճանապարհի վրայ, որը երբեմն թաքնուած կամ անտեսուած է եղել եւ շաղկապում է ժամանակային առումով հսկայական տարածութեան մէջ գտնուող իրադարձութիւնները»:

Էդիտա Գզոյեանի եւ Ստեփան Աստուրեանի հեղինակած յօդուածները` երկուսն էլ Հայոց Ցեղասպանութեան մասին, ցոյց են տալիս, թէ բռնութիւնը, որպէս ներկան ձեւաւորող ուժ, որքան երկար կեանք ունի: Գզոյեանի յօդուածում ընդգծւում է անպատժելիութեան մշակոյթից հաշուետուողականութեան մշակոյթին անցնելու վաղուց ուշացած անհրաժեշտութիւնը: Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով մարդկութեան դէմ յանցագործութիւնների հայեցակարգի մշակման գործընթացի ձեւակերպումից յետոյ նա բացայայտում է անընդունելի ճշմարտութիւնը, որ դաժանութիւններն իրականացնողների համար իրաւական կամ այլ հետեւանքներ չեն եղել: Աստուրեանը, Հայոց Ցեղասպանութիւնը պատմագիտական տեսանկիւնից ուսումնասիրելով, յստակ ցոյց է տալիս, որ ոլորտում յաւելեալ հետազօտութիւնները կ՛օգնեն պայքարել անպատժելիութեան մշակոյթի դէմ եւ վերջնականապէս պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին: Նա պնդում է, որ «մենք դեռ մանրակրկիտ չենք ուսումնասիրել բազմաթիւ արխիւներ, եւ այդ ուղղութեամբ պէտք է ջանքեր գործադրուեն», եւ քանի դեռ դա տեղի չի ունեցել, յստակ չէ, թէ արդեօք «հայերին ոչնչացնելու մտադրութիւնը որոշուած չի եղել դեռեւս համաշխարհային պատերազմից առաջ»:

Լորեն Գրանտը եւ Քրիստոֆեր Հարիսոնը իրենց յօդուածներում ընդգծում են ներկայիս վայրագութիւնները, որոնք երկար ու դաժան անցեալ ունեն: Կանադայում եւ Գուատեմալայում Գրանտի դաշտային աշխատանքը վերահաստատում է այն պնդումը, որ «բնիկ կանանց կրած ֆեմիցիդալ (կնասպան) եւ սեռական գենդերային (սեռային) բռնութիւնը… պատճառն ու հետեւանքն է այդ պետութիւնների ձախողման, որոնք չեն կարողացել արդիւնաւէտօրէն երաշխաւորելու բնիկ կանանց փոխանցուող ընկերային-տնտեսական իրաւունքները»: Յօդուածում հեղինակը բացայայտում է այս երկու ազգային պետութիւնների միահիւսուած տնտեսական եւ քաղաքական շահերը, որոնք յանգեցրել են «օրինական բռնութեան» համակարգի ներդրմանը, ինչպէս նաեւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների մեղսակցութիւնը` թոյլ տալով, որ բնիկ կանանց իրաւունքները ոտնահարուեն:

Հարիսոնը իր յօդուածում ներկայացնում է Բուչայում «Վագներ» խմբի իրականացրած վայրագութիւնները`պնդելով, որ պատժիչ գումարտակները մեծ ծառայութիւն են մատուցում ցեղասպան վարչակարգերին պատերազմների ժամանակ, երբ ժամկէտային զինծառայողները կարող են յանցագործ դառնալ կամ զոհեր դառնալ»: Նրա յօդուածը ներկայացնում է պատժիչ գումարտակների պատմութիւնը, ցոյց է տալիս «Վագներ»ի հոլովոյթը` որպէս համաշխարհային քաղաքականութեան եւ հակամարտութիւնների նշանակալի ուժի», եւ, ի վերջոյ, պնդում է, որ «հետայսու հետապնդումը, կանխարգելումը կամ միջամտութիւնը դառնալու է աւելի դժուար միջազգային իրաւունքով զբաղուող հաստատութիւնների համար»:

Ապրիլի 24ն այն օրն է, երբ ողջ աշխարհը`հայերը եւ բոլոր նրանք, ովքեր հանդէս են գալիս մարդու իրաւունքների պաշտպանութեամբ, ոգեկոչում են 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարութեանը յիշել «ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժելու մասին» վեհաժողովը.«սոյն վեհաժողովում ցեղասպանութիւն նշանակում է հետեւեալ գործողութիւններից ցանկացածը` կատարուած ազգային, բնիկներու, ցեղական կամ կրօնական որեւէ խմբի, որպէս այդպիսին, լրիւ կամ մասնակի ոչնչացման մտադրութեամբ.

 (ա) Այդ խմբի անդամների սպանութիւնը,

 (բ) Այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասուածքներ կամ մտաւոր վնաս պատճառելը,

 (գ) Որեւէ խմբի համար կեանքի այնպիսի պայմանների միտումնաւոր ստեղծումը, որոնք ուղղուած են նրա լրիւ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,

 (դ) Այդ խմբի միջավայրում մանկածնութիւնը կանխելուն միտուած միջոցների իրականացումը,

 (ե) Երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից միւսին»:

Վերոնշեալ վեհաժողովի թիւ երկրորդ կէտը ընդգծում է մասնակի ոչնչացման մտադրութիւնը: Այսպիսով սպաննուածների թուաքանակով չի որոշւում կատարուածը ցեղասպանութիւն է, թէ ոչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԶՕՐԵԱՆ» ՀԻՄՆԱՐԿ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/04/2024, 08:36