Հայկական ժողովրդական երգեր. «Տուն արի» երգը
Ներկայացնում ենք հայ ժողովրդական «Տուն արի» երգը։
Այս երգի հերոսուհին սիրահար աղջիկն է, որը, երեկոյեան իր յարի ճամբին կանգնած, սպասում է, թէ երբ դաշտում աշխատանքից յետոյ նա տուն կվերադառնայ, որպէսզի տեսնի նրան, կարոտն առնի, նոր գնա տուն։ Մինչ նա անհամբերութեամբ տուն է կանչում տղային, երեկոն աւելի է տարածում իր թևերը, խաւարը թանձրանում է, ահա, երկինքը սկսում է պատուել ամպերով, իսկ տղան չկայ ու չկայ։ Հաւանաբար տղան ցանկացել է ինչ-որ մի գործ աւարտին հասցնել, չթողնել յաջորդ օրուան՝ անտեղեակ իրեն անհամբերութեամբ սպասող աղջկայ մորմոքից։
Երգը ներկայացուած է Տաթևիկ Սազանդաարեանի կատարմամբ։ Դաշնամուրով նուագակցում է Հեղինէ Տէր-Ղևոնդեանը։ Մշակումը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Դոլուխանյանի։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ