2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Բաղչաները խոտ կ’ըլլի պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (72)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Տերսիմի շրջանում վերջին տարիներին գրառուած հայկական մի պարերգ, որը կոչւում է «Բաղչաները խոտ կ’ըլլի։ Նկատի ունենանք, որ Տերսիմի շրջանը, ըստ հայկական վարչական բաժանման, մօտաւորապէս համընկնում էր Չմշկածագի շրջանին։

Այս երգն ընդգրկուած է «Ակունք» անսամՊպլի և ազգութեամբ զազա երաժիշտ Միքայէլ Ասլանի համատեղ թողարկած «Փեթակ» սկաւառակում։

Այս երգի մասին զրուցելիս «Ակունք» անսամպլի գեղարուեստական ղեկավար Սարգիս Ալավերդեանն ասաց. «Սա շուրջպարային երգ է:

Նրանում ասւում է, որ բախչաներում խոտ է լինում, ցորենն ու գարին էլ նրա հետ են լինում: Յետոյ ասւում է, որ տղան աղջկայ սիրուց խենթացել, ընկել է փողոցները: Ապա երգի հերոսը նկարագրում է իր սիրելիին, թէ բարակիրան է, բոյը՝ երկար և այլն: Ապա կանչում է իրենց տուն, թէ «քեզ ղուրբան, այսինքն մատաղ կլինեմ»:

Վերջին քառատողի մէջ ասում է, որ ծառի վրայ նուշ է լինում, ի՞նչ կլինի, մի համբոյր տուր: Ու թէ պէտք է համբոյր տա, թող էլ չձգձգիր, վաղուան մնա՝ գուցէ ուշ լինի:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/10/2024, 08:00